
Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը ներկայումս շատ կարևոր փուլում է․ Յալչին Ռաֆիև
Ադրբեջանի փոխարտգործնախարար Յալչին Ռաֆիևը լրագրողներին հայտնել է, որ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը ներկայումս շատ կարևոր փուլում է։ Նրա խոսքով՝ խաղաղության կնքման համար պետք է բավարարվի երկու պայման։
Ռաֆիևի պնդմամբ՝ Հայաստանը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի այդ պայմանները կատարելու համար։ Սա նշանակում է, որ խաղաղության կոչերի փոխարեն անհրաժեշտ են գործնական քայլեր, հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը։