20 Հնս
2025
19.3° c ԵՐԵՎԱՆ
13.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք այլևս չունի, հայրենիքը գտնված է. Սարդարապատում Փաշինյանի ելույթի առանցքային կետերը

Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք այլևս չունի, հայրենիքը գտնված է. Սարդարապատում Փաշինյանի ելույթի առանցքային կետերը

  • Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ։
  • 29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ՝ ձեռքբերումների արտահայտությունն է։
  • Պատմական Հայաստանը մեզ մի հիմնական ուղերձ է հղում` մի կրկնեք այդ պատմությունը, մի գնացեք այդ ճանապարհով։
  • Երևանը և Բաքուն երկկողմ խորհրդակցություններ են անցկացնում`խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետների շուրջ համաձայնության գալու համար։
  • Ակտիվ երկխոսություն է ընթանում նաև Թուրքիայի հետ։
  • Մենք ինքներս ենք մեր անվտանգության երաշխավորը։ Եվ այդ անվտանգության երաշխավորման գործուն միջոցներն են առաջին հերթին քաղաքական դիվանագիտական գործիքները, անմիջական հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը, հարևանների` ոչ թե հեռավորների հետ խաղաղություն հաստատելը։
  • Այստեղ հայրենիք, այստեղ հաց, այստեղ պետություն, այստեղ կաց:
  • Հայաստանն իմ տունն է, ժողովուրդն իմ ընտանիքն է։
Ռազմագերիներ