20 Հնս
2025
18° c ԵՐԵՎԱՆ
9.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է․ ՌԴ ՊՆ

Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է․ ՌԴ ՊՆ

Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է։ Մոսկվան հետաքրքրված է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրով, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։

Նա հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է անել ամեն ինչ՝ խաղաղության պայմանագրի ստորագրմանը նպաստելու համար։

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանն անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի կնքման գործում և պատրաստ է շարունակել կողմերին տրամադրել ամեն հնարավոր օգնություն նման փաստաթղթի մշակման և ստորագրման գործում։

Ռազմագերիներ