
ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանման ջանքերին. Պետդեպ
ԱՄՆ Պետդեպն ամերիկյան ժողովրդի անունից շնորհավորել է Ադրբեջանի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։
«Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանման ջանքերին, որոնք կարևոր են Հարավային Կովկասի բարգավաճման համար, և մենք նշում ենք այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը։ Մենք նաև ճանաչում ենք Ադրբեջանի աճող կարևորությունը՝ որպես էներգամատակարար և տրանսպորտային հանգույց։
Վերջին 33 տարիների ընթացքում կառուցված մեր գործընկերությունը շարունակում է առաջ մղել անվտանգության, էներգետիկ համագործակցության և տնտեսական աճի ընդհանուր շահերը։ Միացյալ Նահանգները շարունակում է նվիրված լինել Ադրբեջանում հիմնարար ազատություններին, այդ թվում՝ մամուլի ազատությանը՝ Ադրբեջանի սահմանադրությանը համապատասխան: Մենք անհամբեր սպասում ենք մեր համագործակցության խորացմանը և համատեղ աշխատանքին՝ Ադրբեջանի և ամբողջ տարածաշրջանի համար խաղաղ, բարգավաճ ապագա ապահովելու համար», – նշվել է հայտարարությունում։