
Վրաստանի ներքին գործերի նախարար և փոխվարչապետ Վախթանգ Գոմելաուրին հրաժարական է տվել
Վրաստանի ներքին գործերի նախարար և փոխվարչապետ Վախթանգ Գոմելաուրին հրաժարական է տվել․ այս մասին նա հայտնել է հասարակությանը հղած իր ուղերձում՝ շնորհակալություն հայտնելով երկրի ղեկավարությանը, գործընկերներին և ՆԳՆ աշխատակիցներին համատեղ աշխատանքի համար։
Գոմելաուրին նշել է, որ հրաժարականի որոշումը հեշտ չի եղել, սակայն ներկայում, իր խոսքերով, ստեղծվել է հանգիստ ժամանակ, երբ կարող է ավելի շատ ժամանակ հատկացնել ընտանիքին։
Վախթանգ Գոմելաուրին ընդգրկած է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և ԵՄ մի շարք երկրների պատժամիջոցների ցուցակներում՝ Թբիլիսիում նախորդ աշնանը ցույցերի կոշտ ցրման պատճառով։