31 Մայ
2025
30.1° c ԵՐԵՎԱՆ
21.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խաղաղության համաձայնագրի շուրջ մանևրների ֆոնին՝ Երևանն ու Բաքուն մտադիր են պատրաստվել հնարավոր մարտի․ Eurasianet

Խաղաղության համաձայնագրի շուրջ մանևրների ֆոնին՝ Երևանն ու Բաքուն մտադիր են պատրաստվել հնարավոր մարտի․ Eurasianet

Թվում է, թե Հայաստանն ու Ադրբեջանը ջերմ խաղաղության ճանապարհին են, եթե երբևէ կարողանան ստորագրել ավելի քան երեք տասնամյակ տևած զինված հակամարտությանը վերջ դնելու պայմանագիր․ գրել է Eurasianet-ը։

Ինչպես նշվել է, երկու կողմերի պնդմամբ՝ խաղաղության պայմանագիրը, կարծես թե, պատրաստ է ստորագրման։ Սակայն Բաքուն նախապայմաններ է սահմանել, որոնք խնդրահարույց են Հայաստանի համար, ինչը պայմանագրի կնքումը դնում է անորոշության մեջ։

Խաղաղության համաձայնագրի շուրջ շարունակական մանևրների ֆոնին՝ երկու կողմերն էլ, կարծես, մտադիր են պատրաստվել ապագա հնարավոր մարտի։ Տարածվող տեղեկությունն այն մասին, թե Ադրբեջանը գնել է չին-պակիստանյան կոնսորցիումի կողմից արտադրված 40 JF-17 կործանիչ, բուռն արձագանք է գտել Բաքվում։

Ադրբեջանի կառավարությունը չի հաստատել կործանիչների գնումները, որոնց արժեքը, ըստ լուրերի, կազմում է ավելի քան 4.2 միլիարդ դոլար։ Նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 28-ին գագաթնաժողով է անցկացրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շեհբազ Շարիֆի հետ, որի ընթացքում նա գովաբանել է երեք երկրների ավելի ու ավելի սերտ ռազմավարական համագործակցությունը՝ միաժամանակ չհիշատակելով կործանիչների մասին գործարքը։

Ըստ պարբերականի՝ Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի ունեցած օդային գերազանցությունը, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերը, կարևոր դեր են խաղացել ադրբեջանական բանակի կողմից Լեռնային Ղարաբաղի նվաճման գործում։ Պակիստանից ինքնաթիռների գնումը, եթե հաստատվի, կարող է Բաքվին ռազմավարական առավելություն տալ Հայաստանի նկատմամբ՝ առնվազն միջնաժամկետ հեռանկարում։

Միևնույն ժամանակ՝ Հայաստանը քայլեր է ձեռնարկում Բաքվի հետ համընթաց քայլելու համար։ Հայաստանը մայիսի 26-ին Ֆրանսիայի հետ ստորագրել է «մտադրությունների հռչակագիր», որը նախատեսում է ավելի սերտ տնտեսական և, հնարավոր է, պաշտպանական համագործակցություն։

Ռազմագերիներ