
Ադրբեջանը կրակել է Խոզնավար գյուղի ուղղությամբ, տուն է վնասվել. ABC media-ին պատմել են գյուղացիները
Ադրբեջանը կրակել է Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի ուղղությամբ, վնասել է գյուղի 94-ամյա բնակչուհու՝ Նադեժդա Ալավերդյանի տան ապակիները։ ABC media-ին հայտնում է գյուղի բնակիչ Ռուբիկ Խաչատուրյանը։
«Ժամը 22:00-ի կողմերը կրակեցին, բայց գյուղում խուճապ չկա, ամեն ինչ լավ է»,- ասաց Խոզնավարի բնակիչը։
Խոզնավարի ղեկավար Վահան Զաքյանը նույնպես նշեց, որ գյուղում վիճակը լավ է։
ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ մայիսի 29-ին՝ 01:00-01:15-ի ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակել են Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Տուժածներ չկան։