05 Հնս
2025
19.2° c ԵՐԵՎԱՆ
6.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Էրդողանը ջանում է լուծել ուկրաինական հակամարտությունը, Երմակը մեկնում է ԱՄՆ, իսկ Թրամփի համբերությունը հատել է

Էրդողանը ջանում է լուծել ուկրաինական հակամարտությունը, Երմակը մեկնում է ԱՄՆ, իսկ Թրամփի համբերությունը հատել է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար առաջնորդների հանդիպում նախապատրաստելու նախաձեռնությունը ներառում է նախապատրաստական աշխատանքներ ավանդական «հեռախոսային դիվանագիտության» միջոցով․ այս մասին РИА Новости-ին հայտնել են Թուրքիայի առաջնորդի վարչակազմից։

Թուրքիայի առաջնորդը հայտարարել էր, որ ակնկալում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը Թուրքիայում։ Նրա խոսքով՝ Թուրքիան համապատասխան քայլեր կձեռնարկի այս ուղղությամբ Ստամբուլի Չիրագան պալատում կայացած բանակցություններից հետո։

РБК-Украина-ն, հղում անելով աղբյուրին, հայտնել է, որ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը մեկնում է Միացյալ Նահանգներ։

Flightaware-ի տվյալներով՝ Զելենսկու հետ կապված UR-ABA ինքնաթիռն արդեն գտնվում է ԱՄՆ օդային տարածքում։ Սակայն հայտնի չէ, թե արդյո՞ք Զելենսկին ինքը նույնպես ինքնաթիռում է։

Թուրքիայում ԱՄՆ դեսպանն, իր հերթին, հայտարարել է, որ Թրամփը հասել է «իր համբերության ավարտին» Ուկրաինայում հակամարտության շուրջ։

 

Ռազմագերիներ