
«Ռոսսելխոզնադզորը» մտահոգություն է հայտնել ՀՀ-ից ապրանքների մատակարարման խախտումների վերաբերյալ
«Ռոսսելխոզնադզորը» մտահոգություն է հայտնել Հայաստանից Ռուսաստան բուսական արտադրանքի մատակարարման ոլորտում խախտումների աճով։
«Բեռնափոխադրումների աճի ֆոնին՝ գրանցվել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման թվի աճ։ «Ռոսսելխոզնադզորի» տարածքային բաժինների կողմից իրականացված կարանտինային բուսասանիտարական վերահսկողության արդյունքների համաձայն՝ հայտնաբերվել է ծաղիկների վարակման 13 դեպք արևմտյան ծաղկային թրիպսներով», – հայտնել է գործակալությունը։
Բացի ադ՝ բազմիցս գրանցվել են բուսական արտադրանքի այլ տեսակներում կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքեր, ինչը, ըստ գործակալության, վկայում է Հայաստանի կողմից արտահանվող արտադրանքի նկատմամբ վերահսկողության անարդյունավետ համակարգի մասին։
«Ռուսաստանում կարանտինային բուսասանիտարական իրավիճակի վատթարացումը կանխելու համար նամակ է ուղարկվել Հայաստանի Սննդի անվտանգության տեսչությանը՝ խնդրելով ձեռնարկել համալիր միջոցառումներ և ուժեղացնել մատակարարվող ապրանքների նկատմամբ վերահսկողությունը», – նշվել է հաղորդագրության մեջ։
Ընդգծվել է, որ անհրաժեշտ արձագանքման միջոցառումների բացակայության և կարանտինային օբյեկտների հայտնաբերման շարունակման դեպքում՝ «Ռոսսելխոզնադզորը» ստիպված կլինի 2025 թվականի հունիսի 16-ից ժամանակավոր սահմանափակումներ մտցնել Ռուսաստան ծաղկային արտադրանքի ներմուծման վրա, որոնք կուղեկցվեն երրորդ երկրներից ստացված հայկական բուսասանիտարական վկայականներով։