
Սամվել Շահրամանյանն ՔԿ-ում է. հայտնի է՝ ինչ կարգավիճակով և ինչ գործի շրջանակում
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը գրեթե մեկ շաբաթ է՝ Քննչական կոմիտե է ներկայանում վկայի կարգավիճակով։ Փաստաբան Ռոման Երիցյանն էլ հայտնել էր, որ Շահրամանյանն հարցաքննվում է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում։
Ավելի վաղ Երիցյանը գրառում էր կատարել՝ տեղեկացնելով՝ Սամվել Շահրամանյանը կալանավորված չէ, նման բովանդակությամբ տեղեկությունները կեղծ են և կոնկրետ նպատակներ հետապնդող։
«Ավելին՝ Սամվել Շահրամանյանի մասնակցությամբ քննվող որևէ վարույթով վերջինս մեղադրյալի դատավարական կարգավիճակ չունի։
Անդրադառնալով ՀՀ ԶՔԳ վարչությունում քննվող վարույթին՝ նշեմ, որ այդ վարույթով վերջինս հարցաքննվում է որպես վկա և այն նախաձեռնված չէ իր նկատմամբ։ Ինչ վերաբերում է հարցաքննությունների ինտենսիվությանը և դրանց շարունակականությանը, ապա դրանք պայմանավորված են միայն վարույթի ծավալով»,- գրել էր Երիցյանը։