06 Հնս
2025
16.1° c ԵՐԵՎԱՆ
11.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հուլիսից փոխվում է Գերմանիա մուտքի դիմումների կարգը

Հուլիսից փոխվում է Գերմանիա մուտքի դիմումների կարգը

Շենգենյան վիզայի դիմումները 2025 թվականի հուլիսից  կընդունվեն միայն TLScontact-ում․ այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը։

Նշվում է, որ փոփոխությունների շրջանում կպակասեցվի առաջարկվող պայմանավորվածությունների քանակը և կերկարի սպասելաժամանակը։

«Մինչև հունիսի վերջը ներառյալ, եթե արդեն ունեք պայմանավորվածություն, վիզաների դիմումները  կընդունի Երևանում Գերմանիայի դեսպանությունը ։

Փոփոխությունների շրջանում դեսպանությունը սկզբունքորեն չի պատասխանի պայմանավորվածությունների վերաբերյալ հարցումներին»,- ասված է դեսպանության տարածած հայտարարության մեջ։

Ռազմագերիներ