
Ադրբեջանցիների ուղղությամբ ատրճանակ պահած քաղաքացու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Սյունիքի մարզի Տեղ համայնքում՝ սահմանի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում. ABC media-ին հայտնում են Քննչական կոմիտեից։ Վարույթի շրջանակներում ձերբակալված քաղաքացի չկա։ Կատարվում է նախաքննություն։
Նշենք, որ մամուլում տարածվող լուրերի համաձայն՝ Գորիս համայնքային ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Տեղ համայնքում քաղաքացին ատրճանակ է պահել ադրբեջանցիների ուղղությամբ։ Ըստ նույն լուրերի՝ ոստիկանները ձերբակալել էին երեք հոգու։
Ավելի ուշ՝ Էջմիածնում բնակվող 32-ամյա տղամարդը հայտարարել է, որ սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված բարկացել ու ադրբեջանցիներին վախեցնելու նպատակով օդ է կրակել։