06 Հնս
2025
19.2° c ԵՐԵՎԱՆ
15.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փորձում են մեր զինծառայողների, սահմանի բնակչության վրա ճնշում գործադրել․ ԳՇ պետը՝ ադրբեջանական կրակոցների մասին

Փորձում են մեր զինծառայողների, սահմանի բնակչության վրա ճնշում գործադրել․ ԳՇ պետը՝ ադրբեջանական կրակոցների մասին

Այո, կրակոցներ հնչել են, հնչում են, բայց դրանք նպատակային չեն, թիրախային չեն․ լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։

«Այն կրակոցները, որոնք թիրախավորում են, դրա մասով մեր գերատեսչության պաշտոնական լրատվականը տեղեկատվություն տալիս է»,-ասաց Ասրյանը։

Ասրյանի խոսքով՝ սահմանային իրավիճակը հարաբերական կայուն է։

«Միանշանակ իրենք այդպես կասեն, բայց դե իրենք են կրակողները։ Առաջինը կրակող կողմն ավելի լավ կիմանա իր նպատակները։ Իսկ մեր գնահատականով՝  փորձում են մեր զինծառայողների, սահմանի բնակչության վրա ճնշում գործադրել։ Փաստն այն է, որ մենք դրանց վրա ուշադրություն չենք դարձնում, շարունակում ենք մեր բնականոն ծառայությունը»,- ասել է Ասրյանը՝ մեկնաբանելով հայկական կողմից կրակ բացելու վերաբերյալ Ադրբեջանի հայտարարությունները:

Ռազմագերիներ