06 Հնս
2025
20.3° c ԵՐԵՎԱՆ
15.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչո՞ւ է Թուրքիան «հիշել» Մեծամորի ատոմակայանը

Ինչո՞ւ է Թուրքիան «հիշել» Մեծամորի ատոմակայանը

Թուրքիայի՝ Մեծամորի ատոմակայանը փակելու մասին պահանջը նոր չէ։ Ընտրված ժամանակահատվածն է տարբերվող։ Հայաստանն առաջիկա ամիսներին պետք է հաստատի նոր ատոմակայան ունենալու ծրագիրն ու սկսի աշխատանքները։ Անկարան ուզում է խոչընդոտել դրանց։ ՄԱԿում էներգետիկայի գծով ՀՀ ազգային փորձագետ Արա Մարջանյանի խոսքով՝ Հայաստանը կատարում է տնային աշխատանքը, մինչդեռ նոր ատոմակայանի հարցում կարծես հապաղում է։

«Պետք է օր առաջ մեկնարկեն այդ նոր ատոմակայանին վերաբերող աշխատանքները, որովհետև շուրջ 10 տարի է անհրաժեշտ այն կառուցելու, վերջնական տեսքի բերելու և շահագործման հանձնելու համար։ Ամեն րոպեն հիմա կարևոր է»,- նշել է Մարջանյանը։

Իսկ ինչու՞ է Հայաստանը հապաղում։ Արմեն Մանվելյանը կարծում է՝ ուղիղ կապ ունի գործող իշխանության վարած քաղաքականության հետ։

«Բաքվի և Անկարայի պահանջներին ականջալուր է լինում Հայաստանի գործող իշխանությունն ու փորձում ամեն գնով կատարել։ Հնարավոր է, որ նոր ատոմակայանի շուրջ աշխատանքները չեն կատարվում թուրքադրբեջանական պահանջները կատարելու համար»,- նշել է էներգետիկ աշխարհաքաղաքականության մասնագետը։

Մեծամորի ատոմակայանը, բացի էներգետիկ անվտագային կարևորությունից, Հայաստանին տալիս է բարձր ստատուս՝ որպես տարածաշրջանի միակ ատոմակայան ունեցող երկիր։ Սա դուր չի գալիս Ադրբեջանին ու Թուրքիային։ Նրանք փորձում են ամեն կերպ զրկել Հայաստանին նաև այդ ստատուսից։

Հիշեցնենք՝ Թուրքիայի Իգդիր նահանգում հունիսի 1-ին 33 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ակցիա են կազմակերպել՝ պահանջելով Հայաստանից փակել Մեծամորի ԱԷԿը։

«Մենք կոչ ենք անում միջուկային հարցերով զբաղվող բոլոր միջազգային կառույցներին և Հայաստանի կառավարությանը՝ փակե՛ք Մեծամորի ատոմակայանը, քանի դեռ Հայաստանը չի բախվել Չեռնոբիլի և Ֆուկուսիմայի ճակատագրին։ Մեր երկրի համապատասխան կառույցները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն այս էլեկտրակայանը փակելու համար։ Մեր պայքարը կշարունակվի՝ մինչև Մեծամորի ատոմակայանի փակումը»,- ասված էր նրանց հայտարարության մեջ, որը հավաքի ժամանակ ընթերցել է Մերսինի բնության և շրջակա միջավայրի ասոցիացիայի նախագահ Սաբահաթ Ասլանը։

Ռազմագերիներ