
Ադրբեջանական կողմում հայտնված հայ պատանիներին վերադարձրել են
Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածից մոլորվելու արդյունքում ադրբեջանական տարածքում հայտնված անչափահասները վերադարձվել են հայկական կողմին. ABC media-ին հայտնում է Արավուսի համայնքապետի պաշտոնակատար Թեհմինե Մկրտչյանը։
Հիշեցնենք, որ այսօր Սյունիքի մարզի Արավուս գյուղի երկու անչափահաս հատել էին հայ-ադրբեջանական սահմանն ու հայտնվել էին թշնամու մոտ։ Ըստ գյուղացիների՝ տղաները գիշերը 00:00-ից հետո գնացել էին կորած ձիերին որոնելու։ Նրանցից մեկը՝ Կարեն Ջհանգիրյանը, գյուղի նախկին ղեկավարի եղբոր որդին է։ Նա երկրորդ անգամ է հայտնվում ադրբեջանցիների մոտ, առաջին անգամ ոչխարներն արածացնելիս էր մոլորվել։