26 Հուլ
2025
21.4° c ԵՐԵՎԱՆ
14.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Որևէ ստորություն չեմ բացառում․ Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանի եկեղեցու դեմ արշավի մասին

Որևէ ստորություն չեմ բացառում․ Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանի եկեղեցու դեմ արշավի մասին

Նիկոլ Փաշինյանը իշխանության գալու պահից սկսած պայքարում է եկեղեցու դեմ․ նախ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» ակցիան էր, մեկ տարի առաջ էլ Վեհափառին արգելեցին մտնել Սարդարապատ։ Ամեն ստորություն նրանցից սպասելի է․ լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Փաշինյանի գրառումներին ու եկեղեցու դեմ վարած քաղաքականությանը։

«Ինչու՞ Փաշինյանը որոշեց մայիսի 30-ից հարձակում սկսել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Մեր եկեղեցին Շվեյցարիայում բողոքական եկեղեցու հետ համատեղ խորհրդաժողով էր կազմակերպել, որտեղ արծարծվել էր արցախցիների վերադարձի ու այնտեղ պամտամշակութային, կրոնական կոթողների պահպանման հարցերը։ Դրանից ավելի վաղ՝ հունվարի 7-ին, Ալիևը հայտարարել էր․ կամ ՀՀ-ի ներսում ռևանշիզմի դեմ պետք է պայքարեն, կամ ինքը ՀՀ-ի դեմ կպայքարի»,- ասել է Խաչատրյանը։

Ինչպե՞ս են պատկերացնում այս արշավի ավարտը հարցին Խաչատրյանը պատասխանել է․ «Փաշինյանին օր առաջ պետք է տուն ուղարկել»։

Անդրադառնալով իմպիչմենթի գործընթացին՝ Խաչատրյանը հիշեցրել է «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը։

«Փաշինյանին հեռացնելու բոլոր լեգիտիմ հիմքերը կան։ Սեյրան Օհանյանի ասածը այն է՝ հիմքն ու հավաքել 54 պատգամավոր իրատեսական չէ»։ Խոսելով «Պատիվ ունեմ» խմբակցության առաջադրած թեկնածու Դավիթ Համբարձումյանի մասին՝ Խաչատրյանը նշել է՝ կարծիք հայտնել չի կարող։ Մեկ անգամ է տեսել ու բարևել։ Հիշեցնենք՝ հունիսի 7-ին «Պատիվ ունեմ» խմբակցությունը իմպիչմենտի գործընթաց սկսելու համար առաջադրել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը։

Ռազմագերիներ