
Հերթական շոուն է և վկայում է Հայաստանը զավթած ռեժիմի վախերի մասին․ Արծվիկ Մինասյանը՝ իր դեմ քրգործի մասին
Ականատես եղանք պետական մակարդակով հերթական կլյաուզիային․ ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով իր նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրին։
«Մասնագիտական, քաղաքական ու բարոյական առումով որևէ քննադատության չդիմացող իմ դեմ հարցված ապօրինի քրեական գործը ոչ միայն հանրությանը մատուցվող հերթական շոուն է, այլև վկայում է Հայաստանը զավթած ռեժիմի իշխանությունը կորցնելու վախերի մասին։ Գլխավոր դատախազը, հերթական անգամ ոտնահարելով Սահմանադրությունն ու օրենքները, իրեն անսահմանորեն նվիրել է Նիկոլ Փաշինյանի հանցավոր հանձնարարությունների կատարմանը»,-գրել է Արծվիկ Մինասյանը։
Հիշեցնենք, որ դատախազը դիմել էր Արծվիկ Մինասյանի և Սեյրան Օհանյանի դեմ քրեական վարույթ նախաձեռնելու համար և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արդեն տվել է իր համաձայնությունը։