
Այս պահին Արցախ վերադարձը չեմ պատկերացնում․ Սերժ Սարգսյանի ճեպազրույցը՝ կետերով
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դատարանի բակում պատասխանել է լրագրողների հարցերին։ Նրա ճեպազրույցի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․
- Իմպիչմենտի մասով բանակցություններ կլինեն «Հայաստան» դաշինքի և «Պատիվ ունեմ»-ի միջև։ Այս պահին Ռոբերտ Քոչարյանի հետ չենք բանակցում։
- Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանն արժանի է դրան, նա ի վիճակի է պայքար մղելու։ Ումով ուզում է, միայն թե իշխանափոխություն լինի։ Փողոցային պայքար ենք գեներացնելու, բա առանց փողոց ո՞նց կլինի։
- Մենք շախ ենք հայտարարել միայն գործող իշխանությանը, այլ քաղաքական ֆիգուր չունենք։
- Խայտառակություն ու անընդունելի է այդ թեմայով խոսակցությունը։ Մենք կհետևենք Վեհափառ հայրապետի հորդորներին ու դիրքորոշմանը։
- Այս մարդուն (Նիկոլ Փաշինյանին-խմբ․) չեմ համարում Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակը, նա բոլորին է վարկաբեկում։
- Արցախի էջը փակված չէ, բայց այս պահին Արցախ վերադարձ ոչ մի կերպ չեմ պատկերացնում։