
ԱՄՆ-ն կարող է միանալ Իսրայելի կողմից Իրանի դեմ հարվածներին
ԱՄՆ զինված ուժերը կարող են միանալ Իրանի վրա Իսրայելի հարձակմանը, եթե գործողության սկզբնական փուլը հաջող լինի․ այս մասին հայտնել է Ynet պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։
Անվտանգության ոլորտի աղբյուրների համաձայն՝ ամերիկացիները կմիանան հարվածներին, եթե իսրայելական գործողության սկզբնական արդյունքները հաջող լինեն և արդյունքներ բերեն։
Նախկինում նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է պաշտպանել իրեն և Իսրայելին, եթե Իրանը փորձի պատասխանել իր օբյեկտների վրա հարվածներին։
Հիշեցնենք, որ հունիսի 13-ի լուսադեմին Իսրայելը հայտարարեց «Ամ Քելավի» (Ազգը ինչպես առյուծ) գործողության մեկնարկի մասին, որի նպատակն է վնասել Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերը։