05 Հուլ
2025
20.3° c ԵՐԵՎԱՆ
19.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սյունիքի մարզը վերածվում է բազմաթիվ օտարերկրյա խաղացողների մրցակցային շահերի օրրանի․ Special Eurasia

Սյունիքի մարզը վերածվում է բազմաթիվ օտարերկրյա խաղացողների մրցակցային շահերի օրրանի․ Special Eurasia

Ֆրանսիան պաշտոնականացնում է ռազմավարական գործընկերությունը Հայաստանի հետ՝ ներառյալ ռազմական համագործակցությունը, և դիրքավորվում է Սյունիքում՝ մի տարածաշրջանում, որը գտնվում է մրցակցող աշխարհաքաղաքական շահերի կենտրոնում. այս մասին նշվել է Special Eurasia կայքի հրապարակած լայնածավալ վերլուծությունում։

Ինչպես ընդգծվել է, Ադրբեջանը Հայաստանի՝ Արևմուտքին, մասնավորապես՝ Ֆրանսիային դաշնակցելը ներկայացնում է որպես սպառնալիք՝ խաղաղության ջանքերը վարկաբեկելու և լարվածության սրման հռետորաբանությունն արդարացնելու համար։

Սյունիքի մարզը սպառում է դառնալ թեժ կետ, քանի որ Իրանը դեմ է տարածքային ցանկացած տեղաշարժի, Ռուսաստանը վերահաստատում է մշակութային ներկայությունը, իսկ Եվրոպան ու ԱՄՆ-ն երկիմաստ դերեր են ստանձնում հայ-թուրք-ադրբեջանական լարվածության ֆոնին։

Կայքը հիշեցրել է, որ 2025 թվականի մարտի 2-ին Ֆրանսիան պատվավոր հյուպատոսություն է բացել Սյունիքի հարավային մարզում՝ Գորիս քաղաքում։

Ըստ վերլուծության՝ հյուպատոսական գրասենյակի բացմամբ՝ Ֆրանսիան դարձավ երկրորդ երկիրը, որը դիվանագիտական ներկայացուցչություն ունի Սյունիքում ՝ 2022 թվականի հոկտեմբերին Իրանի կողմից մարզկենտրոն Կապանում հյուպատոսություն բացելուց հետո: Չնայած Ռուսաստանը նույնպես հայտարարել էր 2023 թվականին քաղաքում հյուպատոսություն բացելու մտադրության մասին, այս հարցում մինչ օրս առաջընթաց չի եղել:

Գորիսի ընտրության հիմքում ընկած են անվտանգության հետ կապված մտահոգությունները: Ֆրանսիան իր պատրաստակամությունն է հայտնել Սյունիքի սահմանային շրջանում հյուպատոսություն բացելու՝ Ադրբեջանի կողմից հայաբնակ Արցախ շրջանի վրա ռազմական հարձակումից և էթնիկ զտումներից հետո: Մի կողմից՝ Փարիզը տնտեսական օգնություն է ցուցաբերել Սյունիքի մարզում ապաստանած տեղահանված տասնյակ հազարավոր մարդկանց, մյուս կողմից, հաշվի առնելով Բաքվի տարածքային պահանջների հետևանքով առաջացած անվտանգության մարտահրավերները, Ֆրանսիայի դեսպան Դեկոտինյեն ընդգծել է, որ ֆրանսիական պետությունը, նրա հասարակությունը և նրա կազմակերպությունները մնում են Հայաստանի կողքին:

Մինչդեռ Մոսկվայի որոշումը՝ չմիջամտել Լեռնային Ղարաբաղի ռազմական գրավման ժամանակ, ծառայում էր Արևմտյան նարատիվին, որ Ռուսաստանը Հայաստանի համար անվստահելի գործընկեր է։ Միևնույն ժամանակ՝ Ադրբեջանն օգտագործում է Ֆրանսիայի մերձավորությունը քրիստոնեական կովկասյան պետության հետ՝ խաղաղության գործընթացը խոչընդոտելու համար։

Շեշտվել է, որ Եվրոպայի անգործությունն Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող հարձակման և էթնիկ զտումների ընթացքում, ինչպես նաև Բաքվին մարդու իրավունքների խախտումների և հայատյացության համար պատասխանատվության չենթարկելու անկարողությունը, որոշակի մտահոգություններ են առաջացնում Բրյուսելի պատրաստակամության վերաբերյալ՝ կանխելու Ադրբեջանի կողմից, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ձեռքբերումն ուժային միջոցներով: ԱՄՆ պետքարտուղարը հաստատել է, որ Վաշինգտոնն աշխատում է կանխելու Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժումը, հետևաբար ընդունելով, որ ԱՄՆ հետախուզությունը ապացույցներ է հավաքել նման հնարավորության վերաբերյալ։ Եվրոպան կարող է օգտվել Հայաստանի միջով անցնող «Զանգեզուրի միջանցքից», քանի որ այն վերջապես կծառայի Բրյուսելի երկար հետապնդած նպատակին՝ Կենտրոնական Ասիան Եվրոպային կապել Թուրքիայի միջոցով:

Իրանի փոխարտգործնախարար Խատիբզադեն վերահաստատել է Թեհրանի վաղեմի դիրքորոշումը, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզի փոփոխության հանգեցնող ցանկացած նախաձեռնություն անընդունելի է՝ կտրականապես դեմ լինելով Բաքվի առաջարկած միջանցքին, որը կկտրի Իրան-Հայաստան ռազմավարական տարածքային կապը։

«Սյունիքի մարզը կդառնա բազմաթիվ օտարերկրյա խաղացողների մրցակցային շահերի օրրան։ Մինչ որոշ չհաստատված աղբյուրներ հաղորդում են Իրանի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հանդիպումների մասին, որոնց շահերը Հայաստանի հարավային շրջաններում ներկայումս համընկնում են, մյուս կողմից՝ ֆրանսիացիները շահագործում են հայերի դժգոհությունը Ռուսաստանից՝ Մոսկվային Երևանից հեռացնելու համար։

Մի կողմից՝ սա կարող է ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ ստիպելով նրան ընտրություն կատարել Մոսկվայի և Արևմուտքի աջակցության միջև։ Մյուս կողմից՝ Ռուսաստանը նախատեսում է բացել Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի ( Ռոսսոտրուդնիչեստվո ) երեք լրացուցիչ մասնաճյուղ Վանաձորում, Իջևանում և Կապանում, որը ընդլայնվում է Գյումրու՝ արդեն իսկ գոյություն ունեցող կենտրոնի հիման վրա և ընդգծում է, որ Մոսկվան չի հրաժարվել Երևանի հետ իր գործընկերությունից և Սյունիքի մարզը համարում է ռազմավարական։

Ֆրանսիայի կողմից Սյունիքի մարզում պատվավոր հյուպատոսության բացումը նշանավորում է ռազմավարական քայլ, որը խորացնում է նրա պաշտպանական, քաղաքական և մշակութային ներգրավվածությունն աշխարհաքաղաքական առումով զգայուն տարածքում, որտեղ Արևմտյան ազդեցությունն, Իրանի շահերը և ռուսական մրցակցությունը համընկնում են Ադրբեջանի հետ աճող լարվածության ֆոնին», – եզրակացրել է կայքը։

Ռազմագերիներ