
Թաքեր Կարլսոնը՝ Իսրայելի հարձակման և ԱՄՆ-ի ներգրավվածության մասին
Հեռուստահաղորդավար և վերջերս Թրամփի կողմնակից Թաքեր Կարլսոնը հրապարակավ քննադատեց Իսրայելի հարձակումը Իրանի վրա՝ ասելով, որ ԱՄՆ նախագահը մեղսակից է եղել այս իրադարձություններին. այս մասին գրում է The New Republic-ը։
Կարլսոնն ասել է, որ Միացյալ Նահանգները ոչ միայն գիտեր հարձակման մասին, այլև օգնել է Իսրայելին իրականացնել այն՝ Միացյալ Նահանգները դարձնելով տեղի ունեցողի մի մասը։ Նա նշել է, որ քաղաքական գործիչները, որոնք պնդում են, որ հավատարիմ են «Ամերիկան առաջին հերթին» սկզբունքին, այլևս չեն կարող հավաստիորեն պնդել, որ Միացյալ Նահանգները ներգրավված չի եղել։
Կարլսոնը հավելել է. «Մեր երկիրը գտնվում է մեծ դժվարության մեջ։ Արժե մի փոքր հետ քաշվել և հարցնել. ինչպե՞ս է այս ամենը օգնում Միացյալ Նահանգներին։ Հիմնավոր պատասխան չկա»։