14 Հուլ
2025
37° c ԵՐԵՎԱՆ
32.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գումարով բանակից ազատվելու նախագիծը չընդգրկվեց նիստի օրակարգում․ ՔՊ-ն դեմ քվեարկեց

Գումարով բանակից ազատվելու նախագիծը չընդգրկվեց նիստի օրակարգում․ ՔՊ-ն դեմ քվեարկեց

ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը չընդգրկվեց ԱԺ նիստերի օրակարգում։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նույնպես դեմ քվեարկեց նախագիծը նիստերի օրակարգում ընդգրկելուն։

Հիշեցնենք, որ ըստ նախագծի քաղաքացիները կարող էին պարտադիր զինվորական ծառայություն անցնել ընդամենը 1 ամիս ու վճարել 24 միլիոն դրամ կամ պարտադիր զինվորական ծառայություն անցնել 4 ամիս և վճարել 18 միլիոն դրամ։ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու համար նախատեսվում էր տույժ՝ 15 մլն դրամի չափով։

Ռազմագերիներ