
Օվերչուկը չի բացառել է, որ Հայաստանը կարող է փակել օդային տարածքը Ռուսաստանի համար
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը չի բացառել, որ Հայաստանը կարող է փակել իր օդային տարածքը Ռուսաստանի համար՝ եվրաինտեգրման խորացման պատճառով։
«Մենք ներկայումս օդային երթևեկություն չունենք Եվրամիության հետ։ Եվրամիությունը փակել է իր երկինքը ռուսական ինքնաթիռների համար։ Արդյո՞ք Հայաստանը նույնպես կփակի իր երկինքը։ Դե, եթե դուք միանաք Եվրամիությանը, ապա՝ այո՛, որովհետև Բրյուսելը ձեզ կասի՝ փակե՛ք երկինքը, և դուք կփակեք երկինքը, և դուք այլընտրանք չեք ունենա», – նշել է Օվերչուկը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներուն անցկացվող «Ռուսաստան-Հայաստան» գործարար երկխոսության ժամանակ։
Նա հավելել է, որ ռուսական կողմն ուշադրություն է դարձնում դրան։ «Մենք մտածում ենք դրա մասին, մենք գնահատական ենք տալիս դրան», – ընդգծել է փոխվարչապետը։
Օվերչուկը հունվարին հայտարարել էր, որ Ռուսաստանը Եվրամիությանը միանալու մասին օրինագծի քննարկումը Հայաստանում դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից Երևանի դուրս գալու սկիզբ և կկառուցի իր տնտեսական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ՝ հաշվի առնելով այս հանգամանքը։
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը տեղի է ունենում հունիսի 18-ից 21-ը։