21 Հնս
2025
33.1° c ԵՐԵՎԱՆ
21.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայի հետ հարաբերությունները սկսում են զրոյական կետից․ Փաշինյանի ելույթը Թուրքիայի հայ համայնքի հետ հանդիպմանը՝ կետերով

Թուրքիայի հետ հարաբերությունները սկսում են զրոյական կետից․ Փաշինյանի ելույթը Թուրքիայի հայ համայնքի հետ հանդիպմանը՝ կետերով

  • Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը ժամանակի հարց է եւ մեզանից պահանջում է լինել հետեւողական, շարունակել ակտիվորեն աշխատել, ակտիվ երկխոսություն վարել, լսել միմյանց եւ ջանալ առավելագույն մատչելի ձեւով ներկայացնել սեփական դիրքորոշումները։ Մենք պետք է որոշակի եզրակացություններ անենք մեր նախորդ փորձից, և ոչ միայն այս տրամաբանությամբ։ Մենք չպետք է նաեւ բարձր ակնկալիքներ ունենանք այս այցից։
  • Ես ևս նրան հրավիրում եմ Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը տեղի կունենա հաջորդ գարնանը Երևանում, այդ թվում՝ Թուրքիայի աջակցությամբ։ Հուսով եմ՝ հաջորդ տարի մեր հանդիպումը կկայանա Հայաստանում։
  • Ստամբուլից Երեւան թռիչք կա, վստահ եմ, որ ցամաքային սահմանը նույնպես կբացվի։
  • Ի՞նչ է փոխվել Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերություններում․ շատ էական բան, քանի որ մի քանի տարի առաջ, եթե մենք անհրաժեշտություն ունեինք պարզաբանելու Թուրքիայի դիրքորոշումը այս կամ այն հարցի վերաբերյալ, կամ եթե Թուրքիան ցանկանում էր պարզաբանել Հայաստանի դիրքորոշումը այս կամ այն հարցի վերաբերյալ, երկու կողմերն էլ պետք է փորձեին դա անել երրորդ երկրների միջոցով։
  • Ի տարբերություն նախորդ ժամանակահատվածի՝ մեր շփումները Թուրքիայի հետ այժմ շատ ինտենսիվ են։
  • Մենք պարտավոր ենք այս հարաբերությունները ձևակերպել որպես Հայաստանի եւ Թուրքիայի միջև միջպետական հարաբերություններ, թեև հանրային ոլորտում մենք շարունակում ենք խոսել հայ-թուրքական հարաբերությունների մասին։
  • Ըստ էության, մենք Թուրքիայի հետ հարաբերությունները սկսել ենք զրոյական կետից, ըստ էության, սա նոր հարաբերություններ հաստատելու հնարավորություն է, և սա մեր երկրների շահերից է բխում։
  • Ներկա քննարկումն իրականում սկսվել է 2022թ. Պրահայում Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ առաջին հանդիպումից, որից հետո Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սկսվել է հատուկ ներկայացուցիչների երկխոսություն, ապա ակտիվ շփումներ են սկսվել արտաքին գործերի նախարարների միջև։
Ռազմագերիներ