21 Հնս
2025
24° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանի՝ զրոյական կետից բանակցությունների մեկնարկը մտահոգիչ է․ Ստեփան Դանիելյան

Փաշինյանի՝ զրոյական կետից բանակցությունների մեկնարկը մտահոգիչ է․ Ստեփան Դանիելյան

Նիկոլ Փաշինյանի՝ զրոյական կետից բանակցություններ սկսելու քաղաքականությունը մեր կյանքում երկրորդ անգամ է, առաջինը՝ Արցախի շուրջ էր, ինչի հետևանքը ակնհայտ է բոլորիս․ ABCmedia-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Մենք 2019 թվականին լսել ենք Փաշինյանից նույն նախադասությունը հայ-ադրբեջանական հարաբրեությունների մասին՝ մասնավորապես Արցախի հարցով։ Դուբայում գաղտնի հանդիպումներ, պայմանավորվածություններ էին ձեռք բերվում։ Այս փորձը հաշվի առնելով՝ ես մտահոգվում եմ այդ հայտարարությամբ»,- ասել է Դանիելյանը։

Նա ակնհայտ է համարել թուրք առաջնորդի հետ ձեռքբերված գաղտնի պայմանավորվածությունները։ Ստեփան Դանիելյանի խոսքով՝ պայմանավորվածությունների հետևանքները Հայաստանը կզգա աստիճանաբար։

Ռազմագերիներ