11 Սեպ
2025
18° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իշխանությունն այս գործընթացը տանելու է մինչև վերջ. Աբրահամ Գասպարյան 

Իշխանությունն այս գործընթացը տանելու է մինչև վերջ. Աբրահամ Գասպարյան 

«Հայաստանը վաղուց դուրս է եկել ժողովորդավարության միջավայրից։ Դրա հիմնական պատճառը 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ազգային, պետական շահերի հստակ ոտնահարումն է»,- ABC Media-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ, Genesis Armenia-ի հիմնադիր տնօրեն Աբրահամ Գասպարյանը։

Նրա խոսքով՝ մենք գործ ունենք դասական ավտորիտար համակարգի հետ, որի նախաձեռնած բոլոր քաղաքական գործընթացները հակասում են Հայաստանի Սահմանադրությանը, մարդու իրավունքներին, և այդ ամենն սկսվեց մտքի տեռորից, որի պարագլուխը վարչապետի պաշտոնն ու աթոռն զբաղեցնող անձն է։

«Բնականաբար կան պարտավորվածություններ, այսպես ասած, արտաքին աշխարհի հետ, այն աշխարհի, որը տվել է իշխանության մնալու երաշխիքը։ Խոսքը ո՛չ Արևմուտքի, ո՛չ էլ Ռուսաստանի մասին է, այլ՝ կոնկրետ Թուրքիայի։ Ես առաջիններից եմ ասել, որ միակ արտաքին լեգիտիմությունը, որ այս իշխանությունը ունի, գալիս է պաշտոնական Անկարայից։ Եթե Իսրայելն այս հակամարտության մեջ չընկներ, ապա այս գործընթացը, Սրբազան հոր ձերբակալությունը գուցե շատ ավելի շուտ տեղի ունենար»,- ասել է Գասպարյանը։

Քաղաքագետը վստահ է՝ սա Վեհափառի ու եկեղեցու դեմ սկսված արշավի տրամաբանական շարունակությունն է, որը իշխանությունը տանելու է մինչև վերջ՝ ունենալով Թուրքիայի լիարժեք աջակցությունը։

Ռազմագերիներ