
Ինչ ուժային կառույցի ներկայացուցիչներ են բերվել Մայր աթոռ Սուրբ Էջմիածին
Ինչ ուժային կառույցի ներկայացուցիչներ են բերվել Մայր աթոռ Սուրբ Էջմիածին․ գրել է ռազմական լրագրող Դավիթ Թորոսյանը։
- ԱԱԾ «Ա» վարչության հատուկ նշանակության ջոկատը (Ալֆա) – ԱԱԾ-ում ավելի բարձր պատրաստության ստորաբաժանում չկա։
- Ոստիկանության «Սև հովազներ» հատուկ նշանակության ջոկատը – ոստիկանությունում ավելի բարձր պատրաստության ստորաբաժանում չկա։
- Ոստիկանության զորքերի հատուկ նշանակության գումարտակը (կարմիր բերետներ) – ներքին զորքերում ավելի բարձր պատրաստության ստորաբաժանում չկա։
- Ոստիկանության զորքերի հատուկ վաշտը( սև բերետ) հատուկ գումարտակում ավելի բարձր պատրաստության ստորաբաժանում չկա։
Եվ մի շարք այլ ստորաբաժանումների մեծաքանակ ուժեր։