
Միքայել սրբազանը և փաստաբանները գնում են Քննչական կոմիտե
Քիչ առաջ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը փաստաբան Արա Զոհրաբյանի հետ դուրս է եկել Մայր Աթոռից։ Դրսում հավաքվածները նրան դիմավորեցին ծափահարություններով։
Փաստաբան Արա Զոհրաբյանը նշել է, որ դեռ մեկ ամիս առաջ որոշվել էր, որ այսօր Մայր Աթոռում պետք է տեղի ունենա Քահանայից ժողով։ Երբ այսօր ԱԱԾ-ականները եկել են ձերբակալելու Միքայել սրբազանին, նրանց առաջարկվել է չխոչընդոտել ժողովի աշխատանքը, որից հետո նա կներկայանա Քննչական կոմիտե։
«Միքայել Սրբազանը համաձայնել է ներկայանալ Քննչական կոմիտե, սակայն երբ նա պարզաբանումներ էր տալիս հոգևորականներին, իրավապահների մեծաթիվ ուժեր են հավաքվել՝ փորձելով ձերբակալել Սրբազանին Մայր Աթոռի տարածքում։ Այդ գործողությունը վրդովմունք է առաջացրել ներկաների մոտ։
Բարեբախտաբար բախումներ չեն եղել․ ոստիկանության և ԱԱԾ ուժերը հետ են քաշվել։ Այժմ Միքայել սրբազանը փաստաբանների խմբի ուղեկցությամբ մեկնում է Քննչական կոմիտե՝ մասնակցելու քրեադատավարական գործընթացներին»,–ասել է նա։