
Բաքվում գտնվող դիվանագետները չեն կարող կապ հաստատել այնտեղ աշխատող ռուս լրագրողների հետ․ Զախարովա
Ռուսաստանը մտահոգված է, որ Բաքվում գտնվող ռուս դիվանագետները երկու ժամից ավելի չեն կարողանում կապ հաստատել Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող լրագրողների հետ. ТАСС–ին հայտնել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հավելել է, որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս ռուս դիվանագետներին կապ հաստատել ռուս լրագրողների հետ՝ առանց պատճառները բացատրելու։ Ռուսական կողմը լրագրողների հետ կապված իրավիճակի մասին տեղեկացրել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությանը և անվտանգության մարմիններին, սակայն որևէ արձագանք չի եղել։