
ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում՝ Բաքուն և Անկարան կհարձակվեն ՀՀ-ի վրա․ վերլուծաբան
Ռազմավարական հետազոտությունների և կանխատեսումների հարցերով փորձագետ Եվգենի Սեմիբրատովը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը կարող են համատեղ ռազմական գործողություն նախապատրաստել Հայաստանի դեմ: Նրա խոսքերը մեջբերում է URA.RU–ն։
Սեմիբրատովի խոսքով՝ Թուրքիայի հետ մերձեցման շրջանակներում Բաքուն երկրի ներսում միասնական թյուրքական աշխարհի պատկեր է կառուցում և այժմ հույս ունի Անկարայից ստանալ Ադրբեջանի և Նախիջևանի միջև «Զանգեզուրի միջանցքը»՝ որպես իր դիրքորոշումները փոխելու պարգև։
Սեմիբրատովի խոսքով՝ հարձակման անցնելու համար Բաքուն և Անկարան սպասում են, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ–ից և հրաժարվի Ռուսաստանի Դաշնությունից ռազմական պաշտպանության երաշխիքներից: