
Հայաստանի համար դժվար կլինի համագործակցել տարբեր դաշինքների հետ․ Պետդումայի պատգամավոր
Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, սենատոր Անդրեյ Կլիմովը, մեկնաբանելով պաշտպանության ոլորտում Եվրոպական Միության (ԵՄ) հետ Հայաստանի համագործակցության ծրագրերը. նշել է, որ Ռուսաստանը հարգում է հանրապետության ինքնիշխանությունն ու անկախությունը։
«Շատ դժվար է համատեղել միաժամանակ մի քանի տարբեր կազմակերպություններում լինելու ցանկությունը, բայց քանի որ խոսքը ինքնիշխան պետության մասին է, մենք հարգում ենք Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը, ապա ընտրությունը նրա քաղաքացիներինն է, առաջին հերթին՝ նրա իշխանություններինը, որոնք այնտեղ օրինականորեն ընտրվել են», – նշել է պատգամավորը Lenta.Ru–ի հետ զրույցում։
Քաղաքական գործչի խոսքով՝ հետևանքները կախված կլինեն նրանից, թե ի՞նչ որոշում կկայացնեն Երևանի պաշտոնյաները, և ինչպե՞ս կարձագանքեն քաղաքացիները դրան։