
Արմեն Չարչյանի՝ ՍԷԿՏ համակարգում առկա սահմանափակումը վերացվեց․ փաստաբան
Արմեն Չարչյանի ՍԷԿՏ համակարգում առկա սահմանափակումը վերացվեց։ Խնդիրը լուծվեց․այս մասին հայտնել է Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Ավելի վաղ փաստաբանը հայտնել էր, որ Զվարթնոց օդանավակայանում ԱԱԾ սահմանապահը չի թողնում որպեսզի Արմեն Չարչյանը սահմանը հատի՝ պատճառաբանելով, թե իբր Արմեն Չարչյանի ելքը փակ է, այն դեպքում երբ դատարանի որոշումը ազատ տեղաշարժի սահմանափակումը վերացնելու վերաբերյալ վաղուց ուղարկվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ եւ դերեւս հունիսի 23-ին ոստիկանությունից մեզ հավաստիացրել էին, որ ՍԷԿՏ համակարգում առկա սահմանափակումը վերացված է։