
Երևանի հակառուսական հռետորաբանությունը կուժեղանա Հայաստանում ընտրություններին ընդառաջ․ փորձագետ
2026 թվականի ամռան խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգընթաց՝ Հայաստանի իշխանությունները կուժեղացնեն և կկոշտացնեն իրենց հակառուսական հռետորաբանությունը՝ փորձելով իրենց սխալների պատասխանատվությունը բարդել Մոսկվայի վրա. ТАСС–ի հետ զրույցում նշել է Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի առաջատար փորձագետ Կոնստանտին Տասիցը։
«Ընտրություններին ընդառաջ մենք տեսնում ենք հռետորաբանության կոշտացում, որի նպատակն է սեփական սխալների պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա, ներքին խնդիրներում գտնել որոշակի ռուսական հետք», – ընդգծել է փորձագետը։
Նա բացատրել է, որ Հայաստանի իշխանությունների ընտրած ուղին բնութագրվում է որպես շեղում. Երևանը փորձում է չզրկվել Ռուսաստանի հետ հարաբերությունների առավելություններից, հիմնականում՝ տնտեսական, բայց միևնույն ժամանակ՝ Արևմուտքում ստանալ որոշակի այլընտրանք՝ ֆինանսական և քաղաքական աջակցության և, հնարավոր է, ապագայում նաև ռազմական աջակցության տեսքով։
«Արտաքին քաղաքական հարաբերությունների դիվերսիֆիկացման նրանց հայտարարած կուրսը մի քանի տարի շարունակվում է, սակայն նրանք Արևմուտքից որևէ իրական աջակցություն չեն ստացել։ Սա մնում է խոստումների և քննարկումների մակարդակում։ Այն պայմաններում, երբ Արևմուտքը պատրաստ չէ որևէ լիարժեք փոխարինում առաջարկել Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանն, ապա, համապատասխանաբար, տեսանելի ապագայում որևէ իրական շրջադարձը քիչ հավանական է», – նշել է փորձագետը։