03 Հուլ
2025
19.2° c ԵՐԵՎԱՆ
11.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քննչական գործողություններ՝ «Տաշիր գրուպ»-ում

Քննչական գործողություններ՝ «Տաշիր գրուպ»-ում

«Տաշիր գրուպի» գլխամասային գրասենյակում քննչական գործողություններ են:

«Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ»,-ABC media-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:

Հիշեցնենք, որ «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանն արդեն երկու շաբաթ է՝ կալանավորված է:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 2 ամսով կալանավորել է գործարար Սամվել Կարապետյանին՝ բավարարելով Քննչական կոմիտեի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ 2025թ. հունիսի 18-ին, Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով:

Ռազմագերիներ