
Ադրբեջանի դեսպանին խիստ բողոք է ներկայացվել երկկողմ հարաբերությունները խզելու ադրբեջանական կողմի միտումնավոր քայլերի վերաբերյալ․ Զախարովա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանի կրթության և գիտության նախարարությունը հերքել է լրատվամիջոցների հաղորդագրությունները հանրապետության դպրոցներում ռուսերենով դասավանդումը դադարեցնելու ենթադրյալ ծրագրերի մասին։
«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին և այս հարցի շուրջ մշտական կապի մեջ ենք ադրբեջանական կողմի հետ», – նշել է Զախարովան։
Նա հավելել է, որ դեսպանին խիստ բողոք է ներկայացվել երկկողմ հարաբերությունները խզելու ադրբեջանական կողմի միտումնավոր քայլերի վերաբերյալ։ Դրանք ներառում են միջպետական երկխոսության շրջանակներում բարձր մակարդակի միջոցառումների չեղարկումը։
Ադրբեջանի դեսպանին նոտա է հանձնվել ադրբեջանական իրավապահ մարմինների կողմից ռուսական «Սպուտնիկ Ադրբեջան»տեղեկատվական գործակալության և դրա աշխատակիցների նկատմամբ անընդունելի գործողությունների մասին։