03 Հուլ
2025
28.3° c ԵՐԵՎԱՆ
21.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Որոշ ուժերի դուր չի գալիս Մոսկվայի և Բաքվի միջև ռազմավարական դաշինքը․ Զախարովա

Որոշ ուժերի դուր չի գալիս Մոսկվայի և Բաքվի միջև ռազմավարական դաշինքը․ Զախարովա

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները ռազմավարական դաշինքային բնույթ ունեն, և կան ուժեր, որոնց դա դուր չի գալիս. այս մասին նշել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Սոլովյով Լայվ» հեռուստաալիքի եթերում։

«Մենք պետք է հիշենք, որ դրանք ռազմավարական դաշինքային բնույթ ունեն։ Իհարկե, կան ուժեր, որոնց դա դուր չի գալիս», – նշել է դիվանագետը։

Ինչպես ընդգծել է Զախարովան, նման դաշինքը «որոշակի ուժերի մոտ դառնություն է առաջացնում, և նրանք ցանկանում են միջամտել»։

«Մենք չպետք է թույլ տանք, որ սա տեղի ունենա։ Յուրաքանչյուր սուբյեկտի հետ փոխազդեցության մեջ կան խնդրահարույց հարցեր, լինի դա միջազգային հարաբերություններ, լինի դա անձնական կյանք։ Հարցն այն է, թե ինչպես լուծել դրանք։ Իհարկե, մենք պետք է ելնենք այդ հարցերը մեր հարաբերությունների կարգավիճակին համապատասխան լուծելու անհրաժեշտությունից», – նշել է դիվանագետը։

Ռազմագերիներ