03 Հուլ
2025
22° c ԵՐԵՎԱՆ
17.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն և Իրանը քննարկում են միջուկային բանակցությունների վերսկսման հարցը․ ԶԼՄ-ներ

ԱՄՆ-ն և Իրանը քննարկում են միջուկային բանակցությունների վերսկսման հարցը․ ԶԼՄ-ներ

Վաշինգտոնը կապի մեջ է Թեհրանի հետ՝ հաջորդ շաբաթ Օսլոյում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու համար։ Այս մասին հայտնել է իսրայելական N12 հեռուստաալիքն՝ առանց աղբյուրների անուններ նշելու։

«Իրանի վրա հարձակումից և հրադադարից հետո Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում Իրանի հետ՝ հաջորդ շաբաթ Օսլոյում միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները վերսկսելու համար», – պնդում է հեռուստաալիքը։

Հունիսի 28-ին NBC News-ը հայտնեց, որ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվեն Վիտկոֆը առաջիկա օրերին խորհրդակցություններ կանցկացնի Իրանի ներկայացուցիչների հետ՝ միջուկային ծրագրի շուրջ հնարավոր համաձայնագրի շուրջ։ Հունիսի 30-ին Սպիտակ տունը հայտնել է, որ Վիտկոֆը շարունակում է Իրանի հետ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի վերաբերյալ քննարկումները, սակայն չի հստակեցրել, թե արդյո՞ք հնարավոր են անձնական շփումներ այս շաբաթ։

Իրանական և ամերիկյան պաշտոնյաները 2025 թվականի ապրիլից մինչև մայիսը միջուկային ծրագրի վերաբերյալ խորհրդակցությունների հինգ փուլ են անցկացրել։ Բանակցային գործընթացը սառեցվել է հունիսի 13-ին Թեհրանի դեմ Իսրայելի կողմից 12-օրյա ռազմական գործողության մեկնարկի և Իրանի միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածների պատճառով։

Ռազմագերիներ