04 Հուլ
2025
24.4° c ԵՐԵՎԱՆ
15.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կարապետյանի փաստաբանական թիմը հայցադիմումներ է ներկայացնում վիրավորանքների և զրպարտության դեպքերով

Կարապետյանի փաստաբանական թիմը հայցադիմումներ է ներկայացնում վիրավորանքների և զրպարտության դեպքերով

Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել․

«Տեղեկացնում ենք, որ Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը սեփական նախաձեռնությամբ հայցադիմումներ է ներկայացնում և ներկայացնելու դատարան՝ Սամվել Կարապետյանի գործարար բարի համբավի, ինչպես նաև արատավորող հրապարակային խոսքի և հրապարակումների վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով խախտված իրավունքների վերականգնման համար:

Սա փաստաբանական թիմի նախաձեռնությունն է, որի նպատակը քաղաքական և հասարակական դիսկուրսում վիրավորանքները և զրպարտությունը բացառելն է, ինչից կշահեն բոլորը, և, առաջին հերթին, հասարակությունը»,– ասված է հայտարարության մեջ։

Ռազմագերիներ