07 Հուլ
2025
30.2° c ԵՐԵՎԱՆ
21.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը նոր ռազմական գործողություն է սկսել՝ «Սև դրոշ» անվամբ

Իսրայելը նոր ռազմական գործողություն է սկսել՝ «Սև դրոշ» անվամբ

Իսրայելը նոր ռազմական գործողություն է սկսել Եմենում հուսիների դեմ․ այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ N12 հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են հուսիների կողմից վերահսկվող նավահանգիստներին և էլեկտրակայաններին, լուրն ավելի ուշ հաստատել է նաև երկրի ՊՆ գերատեսչությունը։ Գործողությունը ստացել է «Սև դրոշ» անվանումը։

Հարձակման թիրախ է հանդիսացել նավահանգիստներ, էլեկտրակայաններ և բեռնատար նավ։

«Al Masirah» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավելի քան 20 հարված է հասցրել։

«Եմենը կարժանանա նույն ճակատագրին, ինչ Թեհրանը»,– ավելի վաղ հայտարարել էր Իսրայել Կացը։

Ռազմագերիներ