11 Սեպ
2025
15° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանում հնարավոր է հայտնվի թուրքական ռազմաբազա, իսկ ՀՀ-ն չի շտապի դուրս մղել ռուսական բազան երկրից․ Свободная Пресса 

Ադրբեջանում հնարավոր է հայտնվի թուրքական ռազմաբազա, իսկ ՀՀ-ն չի շտապի դուրս մղել ռուսական բազան երկրից․ Свободная Пресса 

Ադրբեջանի տարածքում կարող է թուրքական ռազմաբազա հայտնվել․ հաղորդում են Telegram-ի որոշ ալիքներ՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Էլդար Նամազովի խոսքերին։ Նրա խոսքով՝ Բաքուն, իբր, Ռուսաստանի կողմից աճող ճնշման է ենթարկվում և վախենում է «ռուսական ագրեսիայից»։ Նամազովը նաև հայտարարել է, թե ռազմաբազան կարող է նույնիսկ վարձակալության տրվել մեկ այլ դաշնակցի՝ Պակիստանի ռազմաօդային ուժերին, որը միջուկային զենք ունի․ գրել է Свободная Пресса-ն։

Նա նշել է, որ այս մասին որոշում պետք է կայացվի մոտ ապագայում։ Փորձագետ Քարման Հասանովը կայքի հետ զրույցոմ այն տեսակետն է հայտնել, որ Բաքվի համար ներկայումս ռազմական ոլորտում իրական էական սպառնալիքներ չկան։

Բացի այդ՝ Ադրբեջանի ղեկավարությունը, հավանաբար, լավ հասկանում է, որ Մոսկվայի հիմնական ուշադրությունն այժմ կենտրոնացած է ուկրաինական ուղղությամբ։ Ըստ Հասանովի՝ Իրանը, որը նախորդ տարիներին կարող էր քայլեր ձեռնարկել Բաքվի վրա ճնշում գործադրելու համար՝ Հարավային Կովկասում իր քաղաքականությունն իրականացնելու համար, այժմ թուլացած է, և հնարավոր է, որ մինչև 2025 թվականի վերջը այն դեռևս կարող է բախվել իր ռազմավարական կարևոր օբյեկտների վրա հարձակումների գոնե Իսրայելի կողմից։

«Երևանի վրա ճնշման շրջանակներում Բաքուն, ամենայն հավանականությամբ, վստահ կլինի իր սեփական ռազմական կարողությունների վրա։ Ամեն դեպքում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտության հավանականությունը առայժմ նվազել է», – նշել է փորձագետը։ Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի երկրների շահերը նույնպես տարբեր են։ Օրինակ՝ Ֆրանսիային դժվար թե դուր գար նման օբյեկտի հայտնվելը Հարավային Կովկասում։ Միացյալ Նահանգների համար երկարաժամկետ հեռանկարում ավելի շահավետ է զսպել Թուրքիայի ազդեցության ընդլայնումը, և, հետևաբար, նոր ռազմական օբյեկտների ի հայտ գալը իր սահմաններից դուրս։ Լոնդոնը, որը ավանդաբար սերտորեն համագործակցում է Անկարայի հետ, թերևս կարող է հույս ունենալ, որ անհրաժեշտության դեպքում՝ կհամաձայնվի թուրքական կողմի հետ նման բազայի օգտագործման շրջանակներում համագործակցության շուրջ, բայց դրա հայտնվելն ինքնին դժվար թե էական օգուտ բերի բրիտանական կողմին։

«Ինչ վերաբերում է Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազային, Մոսկվան, ամեն դեպքում, կձգտի պահպանել այն։ Սակայն Նիկոլ Փաշինյանը, նույնիսկ եթե պահպանի իշխանությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում, ամենայն հավանականությամբ, չի շտապի դուրս մղել այս բազան երկրից։ Նրա համար նման ռուսական բազայի առկայությունը Հայաստանում օբյեկտիվորեն շահավետ պատճառ է քաղաքական բանակցություններ վարելու ինչպես Մոսկվայի, այնպես էլ արևմտյան խաղացողների հետ։ Բացի այդ՝ 2026 թվականին Հայաստանում հնարավոր է նաև, որ հայտնվեն ուժեր, որոնք հանձնառու են Մոսկվայի հետ երկարաժամկետ մերձեցմանը, բայց դեռ վաղ է կանխատեսել այս ընտրարշավի արդյունքը», – եզրափակել է փորձագետը։

Ռազմագերիներ