07 Հուլ
2025
30.2° c ԵՐԵՎԱՆ
21.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ո՞վ է Բաքվում տեսակցելու հայ ռազմագերիներին, եթե փակվի ԿԽՄԿ-ն․ ABC media-ի հարցմանը պատասխանել են ԱԳն-ից

Ո՞վ է Բաքվում տեսակցելու հայ ռազմագերիներին, եթե փակվի ԿԽՄԿ-ն․ ABC media-ի հարցմանը պատասխանել են ԱԳն-ից

Ադրբեջանում ԿԽՄԿ գրասենյակի փակվելուց հետո հայ ռազմագերիներն տեսակցելու գործառույթը շարունակելու է ԿԽՄԿ-ն՝ տարածաշրջանային այլ գրասենյակների միջոցով․ ABC media-ի հարցմանն ի պատասխան նշել են ՀՀ արտգործնախարարությունից։

«ԿԽՄԿ-ն դեռևս շարունակում է իր գործառույթներն իրականացնել Ադրբեջանում և այցելում է հայ ռազմագերիներին։ ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպումների ընթացքում նշել են, որ նույնիսկ Բաքվի գրասենյակի փակման պարագայում իրենք կարող են շարունակել իրենց գործառույթները ԿԽՄԿ տարածաշրջանային այլ գրասենյակների միջոցով՝ պարբերաբար այցելելով Ադրբեջան և տեսակցելով հայ ռազմագերիներին»,- նշել են ԱԳՆ-ից։

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ գերիների առողջական վիճակի, պահման պայմանների մասին տեղեկություններ ստանալու համար կարող են ներառել նաև երրորդ երկրից պատվիրակների։ Նման պատրաստակամություն էր հայտնել Շվեյցարիան։ Սահակյանի խոսքով՝ հասարակական սեկտորը նամակով դիմել է Շվեյցարիային, ստացել նրա համաձայնությունն ու այն, որ գործի անցնելու համար պետք է ունենա նույն առաջարկը արդեն պետական մակարդակով։ Արդյոք Հայաստանը դիմել է այլ երկրների նման հարցին արտգործնախարարությունից պատասխանել են․«ՀՀ ԱԳ նախարարությունը նախկինում որոշակի քայլեր ձեռնարկել է այդ ուղղությամբ և այժմ էլ դիտարկում է դրանք։ Ուստի, հաշվի առնելով իրականացվող աշխատանքների շարունակական բնույթը, այս պահին դրանց հանրայնացումը կարող է վնասել գործընթացներին»,- գրել են պատասխան նամակում։

Ինչու՞ է Բաքուն որոշել չերկարաձգել պայմանագիրը միջազգային միակ կառույցի հետ, որ գործում է երկրի ներսում։ Ինչքանով է այս քայլը վնասելու հայ ռազմաքաղաքական և մյուս գերիների վերադարձի, անհետ կործաներին փնտրելու, գտնելու գործընթացին։ Ադրբեջանը մեղադրանք է առաջադրել ԿԽՄԿ-ին՝ Ստեփանակերտում գործելու համար։ Մարտին ադրբեջանական ԱՊԱ լրատվամիջոցը փոխանցել էր կառավարիչների խոսքը․ Բաքվում ԿԽՄԿ-ի կարիքը չկա։

Մանրամասները՝ ռեպորտաժում։

Ռազմագերիներ