
Ձերբակալվել են Վարդենիսի և Սոթքի վարչական ղեկավարները
Ձերբակալվել ու Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխվել Վարդենիս համայնքի ղեկավար Դավիթ Շահնազարյանն ու Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը․ այս մասին ABC media-ին հայտնել է «Միասնական Վարդենիս» դաշինքի գործավարը։
Հակակոռուպցիոն կոմիտեն դեռ պարզաբանում չի տարածել։ Պաշտոնյաների ձերբակալության մասին տեղեկությունն ավելի վաղ մամուլում էր հրապարակվել։