
Նեթանյահուն Թրամփին առաջադրել է Նոբելյան խաղաղության մրցանակի
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել է Նոբելյան խաղաղության մրցանակի։ Նեթանյահուն ինքն է հայտարարել այս մասին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը կազմակերպված պետական ընթրիքի ժամանակ։
«Նա ամրապնդում է խաղաղությունը այս պահին՝ մեկ երկրում, մեկ տարածաշրջանից մյուսը», – ասել է Իսրայելի վարչապետը ԱՄՆ նախագահի մասին։
Նեթանյահուն Թրամփին է հանձնել Նոբելյան կոմիտեին ուղարկված նամակի պատճենը։