
Խուզարկություն ՀԷՑ-ում և Նարեկ Կարապետյանի տանը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր գրասենյակում այս պահին իրավապահները խուզարկություն են իրականացնում․ այս մասին «Ազատությանը» հայտնել է փաստաբան Տիգրան Հայրապետյանը։ Թե ինչ գործի շրջանակում է խուզարկությունը, փաստաբանն ասել է, որ հայտնի չէ։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն տարածվեց, որ իրավապահները վաղ առավոտյան ներխուժել են ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տուն և այս պահին խուզարկություն են իրականացնում։
Նշենք, որ Նարեկ Կարապետյանը Սամվել Կարապետյանի եղբորորդին է։