
ՔԿ-ն ՀԷՑ-ի և Նարեկ Կարապետյանի տան խուզարկության մասին մանրամասներ է հայտնել
Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ․ տեղեկությունը ABC media-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
ՔԿ-ից խոստացել են առաջիկայում հանդես գալ պաշտոնական հաղորդագրությամբ։
Հիշեցնենք, որ այս պահին խուզարկություններ են իրականացվում ՀԷՑ կենտրոնական գրասենյակում, ինչպես նաև Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանի տանը։