08 Հուլ
2025
26.4° c ԵՐԵՎԱՆ
18.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լավ աշխատել են, որ նոր թեմա գտնեն․ Նարեկ Կարապետյանը` իր հնարավոր ձերբակալության մասին

Լավ աշխատել են, որ նոր թեմա գտնեն․ Նարեկ Կարապետյանը` իր հնարավոր ձերբակալության մասին

Հայաստանի Քննչական կոմիտեն այսօր հայտարարել է, որ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի բնակարանում կատարվել են «անհետաձգելի քննչական գործողություններ»։ Լրագրողների հետ զրույցում Կարապետյանը նշել է, որ խուզարկությունը տեղի է ունեցել առանց իր գործունեության հետ ուղղակի առնչության՝ ենթադրելով, որ գործողությունը կապված է վերջին օրերի քաղաքական զարգացումների և մասնավորապես՝ Սամվել Կարապետյանի օգտին տեղի ունեցած հանրահավաքի հետ։

«Դե դեռ չգիտեմ ինչի համար, բայց մի բանի համար կձերբակալվեմ»,- ասել է Կարապետյանը՝ տեղեկացնելով, որ իրավապահները նրա տնից վերցրել են միայն անձնական իրեր՝ երկու գլխարկ, երեխաների նկարչական գիրք, որոշ գումար և չորս iPhone-ի գնման գումար։

Նա նշել է, որ խուզարկության հիմք ներկայացվել է դատարանի որոշում, սակայն չի հստակեցվել, թե կոնկրետ ինչ քրեական գործի շրջանակում է իրականացվում քննությունը։

«Ագրեսիան ավելացել է հատկապես հավաքից հետո։ Բայց մենք շատ շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին։ Այդպիսի մեծ հավաք վաղուց չէր եղել Երևանում»,- ասել է Կարապետյանը՝ հավելելով որ, ամենայն հավանականությամբ, իրեն ձերբակալելու որոշում կլինի։

«Ես մի 90 տոկոս կարծում եմ, որ ձերբակալություն կլինի։ Բայց վստահեք՝ սա որևէ կապ չունի նախկինում հարուցված որևէ քրեական գործի հետ։ Սա նոր թեմա է, լավ աշխատել են, որ նոր թեմա գտնեն», – եզրափակել է Կարապետյանը:

Ռազմագերիներ