
Եթե գործողությունները երկար տևեն, ՀԷՑ-ը լուրջ խնդիրներ կունենա․ ՀԷՑ տնօրենի ժ/պ
Վաղ առավոտից խուզարկություններ են ՀԷՑ-ի տարբեր մասնաճյուղերում, այդ թվում՝ գլխամասում։
«Խոստացել են արագ ավարտել, որ մեր աշխատանքներին չխոչընդոտեն։ Ես չեմ ուզում նշել, թե այս գործողությունները որքանով են կապված քաղաքական պրոցեսների հետ։ Շատ լուրջ խնդիրներ կունենանք, եթե այսօր մենք խուզարկությունների պատճառով չաշխատենք»,- ասել է ՀԷՑ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
Նա նշել է, որ եթե այս գործողությունները երկար շարունակվեն, հանդես կգան հայտարարությամբ։