
ՌԴ-ն տեսնում է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների վերսկսման ներուժ․ Պեսկով
Ռուսաստանը բարձր է գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերն ուկրաինական կարգավորման գործում և տեսնում է Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև բանակցությնների վերսկսման ներուժ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը
«Իհարկե, մենք կարծում ենք, որ մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների վերսկսման լայն ներուժ կա»,-հավելել է Պեսկովը
Նա նշել է, որ Ռուսաստանը դեռևս սպասում է ուկրաինական կողմի որոշմանը՝ երկու երկրների միջև ուղիղ բանակցությունների նոր փուլի ամսաթվերի որոշման հարցում։ «Հենց որ համաձայնեցվեն ամսաթվերը, և մենք հույս ունենք, որ դա կարվի, մենք անմիջապես կհայտարարենք այդ մասին», – ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։