09 Հուլ
2025
28.3° c ԵՐԵՎԱՆ
20.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պետքարտուղարության խոսնակը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հայտարարությունը Ռուբիոն հենց այնպես չի արել

Պետքարտուղարության խոսնակը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հայտարարությունը Ռուբիոն հենց այնպես չի արել

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Թեմի Բրյուսը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությանը, ով հույս էր հայտնել, որ շատ շուտով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կկնքվի։

Լրագրողի այն հարցին, թե արդյոք կա՞ ԱՄՆ-ի ակտիվ ներգրավվածություն, ԱՄՆ-ի գլխավորությամբ միջնորդավորված գործընթաց, որն այժմ ընթանում է, և ի՞նչն է ստիպում պետքարտուղարին հավատալ, որ կարելի է ակնկալել երջանիկ ավարտ», Թեմի Բրյուսը պատասխանել է․ «Պետքարտուղարի համար կարևոր էր այդ հայտարարությունն անելը։ Եվ մենք ոգևորված ենք բազմաթիվ պայմանավորվածություններով, հրադադարներով և փոփոխություններով, որոնցում մենք կարողացել ենք ներգրավված լինել։ Պետքարտուղարը դա նշել է որոշակի պատճառ ունենալով, և երբ մենք ձեզ համար ավելի շատ մանրամասներ ունենանք, ես դրանք կտրամադրեմ ձեզ»։

Ռազմագերիներ