09 Հուլ
2025
26.3° c ԵՐԵՎԱՆ
19.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանն ԱՄԷ-ում կհանդիպի Իլհամ Ալիևի հետ

Փաշինյանն ԱՄԷ-ում կհանդիպի Իլհամ Ալիևի հետ

Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին աշխատանքային այցով մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ․ հայտնում է Փաշինյանի մամուլի խոսնակը։

«Այսօր Աբու Դաբիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

Հուլիսի 10-ին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, Աբու Դաբիում տեղի կունենա երկկողմ հանդիպում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև»,-ասված է հրապարակման մեջ։

Ռազմագերիներ